Փաշինյանի պայքարը հիշողության ու մեր արմատների դեմ է. Էդմոն Մարուքյան
«Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է»,- հրապարակված տեսանյութին կից գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Իսկ դա բերելու է նրան, որ մենք բոլորս այստեղ պարզապես ապրելու հնարավորություն կունենանք, բայց ոչ տան տիրոջ կարգավիճակով։ Փաշինյանն ասում է՝ մոռացեք, մի հիշեք, դա տաբու է, մինչդեռ Ադրբեջանը կեղծ հիշողություն է ձևավորում։ Մեզ ասում են՝ երբ խոսում ենք այն մասին, որ մեծ թվով ադրբեջանցիներ գալու են և ապրեն Հայաստանում, դրանով վախ ենք սերմանում։ Իբր պետք է միայն լավ բաներից խոսենք, որպեսզի մեզ ընտրեն։
Օրինակ՝ ասենք, թե թոշակները կդարձնենք 60 հազար դոլար… Մենք կորցնում ենք պետությունը, կորցնում ենք մեր հայրենիքը. դրանից չխոսե՞նք։ Չասե՞նք, որ պետք է պայքարել և թույլ չտալ դա։
Սրանք սովորական ընտրություններ չեն, սա սովորական իրավիճակ չէ։ Մարդը փաստացի ասում է՝ դուք պետք է լինեք անասուն, որովհետև անասունն է, որ հիշողություն չունի»,- գրել է Մարուքյանը։