Պատահարներ

Ուլնեցու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տեղում են փրկարարները

WRed 1 րոպե 235 դիտում
Ուլնեցու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տեղում են փրկարարները

Հունվարի 9-ին, ժամը 16:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող կաթսայատնից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարապետ Ուլնեցու փողոցի տներից մեկի կաթսայատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 17:14-ին:

 

Տան կաթսայատանը (20 քմ) այրվել է էլեկտրական վահանակ (5 քմ), ջերմահարվել են կաթսայատան պատերը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250