Պատահարներ

Հիմալայներում ձնահոսքի պատճառով ավելի քան 120 մարդ է զոհվել

WRed 1 րոպե 354 դիտում
Հիմալայներում ձնահոսքի պատճառով ավելի քան 120 մարդ է զոհվել

Հիմալայաներում տեղացած առատ ձյունը դարձել է ձնահոսքի պատճառ: Անցած մի քանի օրվա ընթացքում ձնահոսքի հետևանքով մահացածների թիվը կազմել է առնվազն 70 մարդ, որոնցից 55-ը մահացել է Քաշմիր նահանգում, ևս 15-ը՝ Աֆղանստանում, հայտնում է АР-ը:

 

«Նիլումի հովտում ձնահոսքի հետևանքով 41 մարդ է մահացել, իսկ 14 մարդ մահացել է տարածաշրջանի այլ հատվածներում»,- ասել է Պակիստանի աղետների դեմ պայքարի ազգային ծառայության խոսնակ Վասիմ Ուդդինը:

Դրանից առաջ Քաշմիրի արտակարգ իրավիճակների նախարարությունը վերոնշյալ տարածքներում հայտարարել էր արտակարգ դրություն:

 

«Փրկարարները դժվարանում են հասնել հեռավոր գյուղեր»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ, հունվարի 12-ից սկսած, Պակիստանում և Հնդկաստանում ձնահոսքի և առատ ձյան հետևանքով մահացությունների ընդհանուր թիվը դարձել է 126:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250