Քաղաքականություն

Այս օրինագիծը կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին. Թունյան

WRed
Այս օրինագիծը կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին. Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

 

«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն տվեց իմ, Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի նախաձեռնությանը։

 

Հիշեցնեմ, որ առաջարկել ենք եկամտային հարկից ազատել մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերից ստացված եկամուտը, դիվիդենտի հարկից ազատել ցուցակված ընկերությունների բաժնետոմսերը և ԱԱՀ-ից ազատել բորսայում միջնորդական ծառայությունները։

 

Համոզված եմ, որ այս օրինագիծը (եթե ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ հաստատվի) կակտիվացնի արժեթղթերի շուկան և կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին»,- նշել է նա։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250