Քաղաքականություն

Նոր ավիահարվածներ Իրանի արդյունաբերական օբյեկտներին

Ofelya
Նոր ավիահարվածներ Իրանի արդյունաբերական օբյեկտներին

Իրանում հաղորդվում է մետալուրգիական արդյունաբերության խոշոր օբյեկտների դեմ իրականացված նոր օդային հարվածների մասին։ Ըստ տեղական լրատվամիջոցների, թիրախում է հայտնվել Իսֆահանում գտնվող «Մոբարաքե» մետալուրգիական կոմբինատը, որը նախորդ շաբաթ արդեն ենթարկվել էր հարձակման։ 


Fars գործակալության փոխանցմամբ՝ Իսֆահանի գործարանից բացի, հարվածներ են հասցվել նաև Բորուջեն քաղաքում տեղակայված «Սեֆիդ Դաշտ» պողպատի արտադրության համալիրի որոշ հատվածներին։ Նշվում է, որ մի քանի օբյեկտներ ենթարկվել են հրետակոծության կամ ավիահարվածների։


Պաշտոնական հաստատում կամ մանրամասներ վնասների չափի և հնարավոր զոհերի վերաբերյալ դեռ չեն հրապարակվել։ Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250