Քաղաքականություն

Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել են. Գալուզին

Ofelya
Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել են. Գալուզին

Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցային գործընթացը ներկայումս դադարեցված է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։


Նրա խոսքով՝ վերջին ամիսներին անցկացվել են մի քանի փուլով եռակողմ հանդիպումներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ, որոնց նպատակն էր գտնել ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական լուծումներ։ Սակայն գործընթացը կանգ է առել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ իրականացվող գործողությունների ֆոնին։


Գալուզինը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն հանդիպումների հաճախականությունը, այլև քննարկվող օրակարգի բովանդակությունը։ Նրա խոսքով՝ արդյունավետ առաջընթացի համար անհրաժեշտ է կենտրոնանալ կոնկրետ և առարկայական հարցերի վրա։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250