Քաղաքականություն

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ. ՀԺ

WRed
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ. ՀԺ

«Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ջերջերյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:

 

Հիշեցնենք՝ Արշակ Ջերջերյանին մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը): 2019 թվականի տարեվերջին Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանը բավարարել էր կալանավորման միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից