Քաղաքականություն
ORSIS-ը դատարանում կվիճարկի Հ1-ի հայտարարությունը
WRed
Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը, որն ORSIS ապրանքանիշի ներքո ինքնաձիգներ է արտադրում, դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ արված հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը բարձր գներով որսորդական ջերմատեսիլ նշանոցներ է մատակարարել մարտականի փոխարեն, հայտնում է ТАСС-ը։
Նշենք, որ փետրվարի 10-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված սյուժեում հաղորդվել է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է գործ, ըստ որի ՀՀ պաշտպանության նախարարությանը մարտական ջերմատեսիլ նշանոցների փոխարեն վաճառվել են որսորդական ջերմատեսիլ նշանոցներ: Փետրվարի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այդ տեղեկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
WRed
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
WRed
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
WRed
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
WRed
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թեհրանում գնդակոծության հետևանքով վիրավորվել է նախկին ԱԳ նախարարը. նրա կինը զոհվել է
Ռուսաստանի հզորացումը շատերին դուր չի գալիս. Պուտին
Իրանից «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից կլքեն կայանը և կտեղափոխվեն Հայաստան. Լիխաչով
Պուտինը նախազգուշացրել է. կկանխվի ցանկացած փորձ
4.3