Քաղաքականություն
Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը զրուցել է ՊՆ Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի մասին
WRed
Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Այս մասին գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
,,Նման ցավալի պատահարների ԲԱՑԱՌՈՒՄՆ առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան: Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է: Իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են:
Խորին ցավակցությունս եմ հայտնում պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին:
Աստված պահապան Հայոց բանակին և մեր տղաներին,,,- գրել է նա
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թեհրանում գնդակոծության հետևանքով վիրավորվել է նախկին ԱԳ նախարարը. նրա կինը զոհվել է
Ռուսաստանի հզորացումը շատերին դուր չի գալիս. Պուտին
Իրանից «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից կլքեն կայանը և կտեղափոխվեն Հայաստան. Լիխաչով
Պուտինը նախազգուշացրել է. կկանխվի ցանկացած փորձ
4.5