Քաղաքականություն
Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է
WRed
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ Վահագն Վերմիշյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը։ Գրավ կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա նրա հետ միասին հեռացել շենքից: ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, և խոստովանել ենթադրյալ հանցագործությունը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
WRed
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
WRed
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
WRed
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
WRed
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թեհրանում գնդակոծության հետևանքով վիրավորվել է նախկին ԱԳ նախարարը. նրա կինը զոհվել է
Ռուսաստանի հզորացումը շատերին դուր չի գալիս. Պուտին
Իրանից «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից կլքեն կայանը և կտեղափոխվեն Հայաստան. Լիխաչով
Պուտինը նախազգուշացրել է. կկանխվի ցանկացած փորձ
4.5