Քաղաքականություն

Հրամանագիրը կլինի, այն ժամանակ կխոսենք․ Ջալալ Հարությունյանը՝ ՊԲ հրամանատար դառնալու մասին

WRed
Հրամանագիրը կլինի, այն ժամանակ կխոսենք․ Ջալալ Հարությունյանը՝ ՊԲ հրամանատար դառնալու մասին

Մինչեւ վերջնական որոշում չլինի, ես չեմ կարող որեւէ բան ասել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանը:

«Ես չգիտեմ, կլինեն հայտարարությունները, հրամանագիրը, այն ժամանակ կխոսենք, ի՞նչ ասեմ առանց հրամանագրի։ Մինչեւ վերջնական որոշում չլինի, ես չեմ կարող որեւէ բան ասել»,- լրատվականի հետ զրույցում նշել է նա։

Ջալալ Հարությունյանն ասել է, որ առաջարկ չի եղել, իսկ եթե լինի՝ կմտածի․ «Առայժմ չի եղել, որ չի եղել, ես ի՞նչ ասեմ, լինի՝ կմտածենք: Այն, ինչ նշվել է Գլխավոր շտաբի պետի կողմից, ես ավելացնելու բան չունեմ։ Հստակ նշվել է ուղիներ, ուրիշ ի՞նչ ավելացնեմ»։

Նշենք, որ մամուլում տեղեկություն կա, որ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը կազատվի ՊԲ հրամանատարի պաշտոնից եւ նրան կփոխարինի Ջալալ Հարությունյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից