Քաղաքականություն

Հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ․ Արմեն Գրիգորյան

WRed
Հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ․ Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 1988թ-ի փետրվարի 20-ի հայ ժողովրդի որոշման մասին, պատմել այդ օրվա իր հիշողություններից:

 

«1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում ընդունեցին «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով», որը պատմական որոշում էր ամբողջ հայ ժողովրդի համար:

 

Հաջորդող օրերին ես հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ (որտեղ Օպերայի շենքի կրկնօրինակը կա)` ցույցերին մասնակցելու:

Դրանից հետո կյանքը խաթարվեց: Կրակոցներ, ռմբակոծություն, զոհեր…

Այդ որոշումը ծանր հետևանքներ ունեցավ, սակայն հայ ժողովուրդը համատեղ ուժերով ու պատվով կատարեց այդ որոշումից բխող բոլոր պարտավորությունները և հաղթանակած դուրս եկավ ստեղծված իրավիճակից:

Փառք բոլոր նրանց ովքեր խիզախություն են ունեցել այդ որոշմանը տեր կանգնելու ու մինչև վերջ պայքարելու: Հայ ժողովրդի հավաքական իմաստությունն Արցախյան պայքարում նոր բարձունքներ նվաճեց»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից