Պատահարներ

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժամանակավորապես փակել հայ-իրանական սահմանը. Էդմոն Մարուքյան

WRed 1 րոպե 121 դիտում
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժամանակավորապես փակել հայ-իրանական սահմանը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հարևան Իրանում կորոնավիրուսի տարածմանը: Նա մասնավորապես նշել է, որ հարկավոր է ժամանակավորապես փակել հայ-իրանական ցամաքային ճանապարհը, հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարրեային տարածումը չեզոքացվի: 

 

«Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։
Այս ամենից անդին մեր մտահոգությունն ու կարեկցանքն ենք փոխանցում բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան չեզոքացնել այդ վերահաս աղետը»։

 

[0cc9a0822b4f1a09f67a1fdbc4d29d4c.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250