Քաղաքականություն

Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ

Ofelya 1 րոպե 304 դիտում
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ

Իսրայելը սկսել է Լիբանանի հարավում բուֆերային գոտու ձևավորում՝ անվտանգության նկատառումներով։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ կառավարության գրասենյակի փոխանցմամբ։


Նրա խոսքով՝ իրականացվող քայլը նպատակ ունի պաշտպանել երկրի հյուսիսային հատվածները հնարավոր սպառնալիքներից։ Նեթանյահուն նշել է, որ արդեն ձևավորվել է անվտանգության գոտի, որը նախատեսված է կանխելու ցամաքային ներխուժումները դեպի Գալիլեա։


Վարչապետը նաև ընդգծել է, որ բուֆերային գոտին ընդլայնվում է՝ սահմանամերձ բնակավայրերից հակատանկային հրթիռների վտանգը հեռացնելու համար։ Նրա պնդմամբ՝ այս միջոցառումները կարևոր են սահմանային անվտանգության ամրապնդման տեսանկյունից։


Բացի այդ, Նեթանյահուն հայտարարել է, որ «Հեզբոլլահի» զինված թևը պատրաստել էր ներխուժման ծրագիր, սակայն, ըստ նրա, այդ սպառնալիքը չեզոքացվել է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250