Պատահարներ

Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում Իրանի քաղաքացու պատկանող մեքենա է հրդեհվել

WRed 1 րոպե 142 դիտում
Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում Իրանի քաղաքացու պատկանող մեքենա է հրդեհվել

Փետրվարի 24-ին, ժամը 02:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/34 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: 

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով: 

Փրկարարները Ժամը 02:50-ին մեկուսացրել են, իսկ 03:11-ին՝ մարել հրդեհը: 

Հրդեհի հետևանքով այրվել են «Mitsubishi GT» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Արեն Դ., ծնված 1991 թ.) սրահը՝ ամբողջությամբ և բեռնախցիկի հատվածը՝ մասամբ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250