Հասարակություն

Մեր երկրում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել, կկրճատվեն տեղումները. Սուրենյան

WRed 1 րոպե 527 դիտում
Մեր երկրում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել, կկրճատվեն տեղումները. Սուրենյան

Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ օրվա ընթացքում կլինեն նաև արևային ժամեր։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250