Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են ՀԿ-ները լռում. Ալեն Սիմոնյան
Ani S.
«Նկատե՞լ եք, որ հասարակական, լրագրողական կազմակերպությունները, էն մարդիկ, որ միշտ աղմուկ են բարձրացնում ամենաչնչին բանից, լռում են»,- սոցցանցի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով.
«Լռում են այն մասին, որ «Ժողովուրդ» օրաթերթին քաղաքական ուժը sms-ով հոդված է պատվիրում, լռում են եկեղեցու մեջ վարչապետի վրա հարձակման վերաբերյալ, լռում են քաղաքական ուժի կողմից ընտրակաշառք բաժանելու փաստի վերաբերյալ: Լռում են ու լռում, տեսնես ինչի՞ց կլինի»: