Հասարակություն
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ապրիլի 21-ից որոշակի ոլորտներում վերսկսվել աշխատանքները
WRed
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է, ապրիլի 21-ից որոշակի ոլորտներում վերսկսվեն աշխատանքները։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Աժ առաջիկա նիստում՝ ապրիլի 14-ին առաջարկելու եմ, որ ապրիլի 21-ից որոշակի ոլորտներում վերսկսվեն աշխատանքները։ Առաջարկում եմ՝ մինչև 18 տարեկանները՝ չափահասության հիմքով և 65-ից բարձրերը՝ թոշակի տարիքային հիմքով, առայժմ մնան տանը, մանկապարտեզներն ու ուսումնական հաստատությունները դեռևս չաշխատեն…
Գյուղատնտեսությունը, շինարարությունը, ծառայություններն սկսեն աշխատանքը՝ պահելով անվտանգության ռեժիմները, ինչը հնարավորություն կտա անցնցում հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները։
Սիրով կլսեմ այլ առաջարկներ…»,– գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
WRed
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 977-ի. նոր հաստատված դեպքերի թիվն է 40. Նիկոլ Փաշինյանը նոր տվյալ է ներկայացրել
WRed
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք կա. 1 մահ. հաստատված դեպքերը՝ 966
WRed
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
WRed