Հասարակություն

Թուրքիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզում

WRed
Թուրքիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզում

Լոռու մարզպետարանից հայտնում են՝ ՀՀ պետության աջակցությամբ Թուրքիայից ավտոբուսներով Հայաստան տեղափոխված թվով 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզի բարձրակարգ հյուրանոցներում: «Նրանց մարզի ղեկավարի հանձնարարությամբ դիմավորել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Անմիջապես իրականացվել է քաղաքացիների բուժզննում, ջերմաչափում, և նրանք մեկուսացվել են հյուրանոցային սենյակներում: Բոլոր ծախսերը հոգում է պետությունը. քաղաքացիներն ապահովված են 3-անգամյա սննդով, հիգիենիկ բոլոր անհրաժեշտ պարագաներով: Սենյակներում առկա է նաև հեռուստացույց դիտելու և ինտերնետից օգտվելու հնարավորություն: Քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով կգտնվեն Լոռու մարզպետարանի հոգածության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250