Քաղաքականություն

Վարչապետը մանրամասներ ներկայացրեց Մարուքյանի հետ հանդիպումից

WRed
Վարչապետը մանրամասներ ներկայացրեց Մարուքյանի հետ հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից անդրադարձավ այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին։ 

 

Վարչապետը պատմեց, թե ինչ ՝ խոսել երեկ Էդմոն Մարուքյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

 

 

«Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ հրավերը, իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ պարոն Մարուքյանն է նստում և ուղիղ ասել եմ՝ այո՛, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը այդ ողջ բարոյահոգեբանական բռնությունները և ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժան մասն է: Ես, դիտելով այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս. կներեք, որ այսպիսի մանրամասների մեջ եմ մտնում: Միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ, այնտեղ, հարց՝ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ»,- ասաց ՓաշինյանԸ; 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից