Քաղաքականություն

Իրանը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը. հրադադար չի լինի

Ofelya
Իրանը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը. հրադադար չի լինի

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Վաշինգտոնի նախաձեռնած հերթական դիվանագիտական փորձը ձախողվել է։ Fars գործակալության և պետական հեռուստատեսության տվյալներով՝ ապրիլի 1-ին ԱՄՆ-ն միջնորդ երկրի միջոցով Թեհրանին առաջարկել է սահմանել 48-ժամյա հրադադար։


Իրանում կարծում են, որ այդ առաջարկը պայմանավորված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Իրանի ռազմական հնարավորությունների սխալ գնահատմամբ։ 


Թեհրանը չի տվել ոչ գրավոր, ոչ դիվանագիտական պատասխան։ Փոխարենը, ըստ նույն աղբյուրների, արձագանքը արտահայտվել է ռազմական գործողություններով՝ ամերիկյան օբյեկտների դեմ հարվածների շարունակմամբ և ակտիվացմամբ։


Աղբյուրները նշում են, որ ԱՄՆ դիվանագիտական ակտիվությունը աճել է Քուվեյթի Բուբիան կղզում գտնվող ռազմական պահեստի վրա հարվածից հետո։ Պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, որ պատրաստ չէ ժամանակավոր պայմանավորվածությունների՝ պահանջելով լիարժեք դադարեցնել գործողությունները և հաշվի առնել իր ռազմավարական շահերը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից