Հասարակություն
Գիտնականները կորոնավիրուսը 30 վայրկյանում ի հայտ բերող նանոթեստ են ստեղծել
WRed
Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոնյութերի կիրառմամբ ստեղծել թեստ-համակարգ, որի օգնությամբ կորոնավիրուսը հնարավոր է ախտորոշել 30 վայրկյանի ընթացքում։ Այդ մասին փոխանցում է Риа Новости-ն՝ հղում անելով Mehr գործակալությանը։
Այս նորույթը ներկայացվել է այսօր՝ մայիսի 12-ին։ Ներկա է եղել նաև Իրանի գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահ Սորեն Սաթարին։
Գործակալության տվյալներով՝ դրա շնորհիվ հնարավոր կլինի 30 վայրկյանում 95% ճշգրտությամբ որոշել կորոնավիրուսի առկայությունն օրգանիզմում։
Սակայն, ինչպես փոխանցել է Սաթարին, թեստ-համակարգը դեռևս սերտիֆիկացում չի անցել։
Թեստ-համակարգը հնարավորություն է տալիս COVID-19-ը, ինչպես նաև այլ վիրուսները հայտնաբերել սկզբնական շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
WRed
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
WRed
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
WRed