Հասարակություն
Հայաստանում կանանց դեռ պետք է բացատրել, որ իրավատեր են․ Զոհրաբյան
WRed
Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է, երբ խորհրդարանում ասել են, թե կանանց պետք է բացատրել, որ իրավատեր են, որոշ պատգամավորներ ընդդիմացել են, թե դա նվաստացուցիչ է։
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ նա հարց տվեց՝ Հայաստանում չկա՞ն կանայք, որոնց պետք է բացատրել, որ իրավատեր են։ Ինքն էլ պատասխանեց ու օրինակ բերեց ընտանեկան բռնությունների և հատկապես կանանց կողմից դրա մասին չբարձրաձայնելու արատավոր երևույթները։
Զոհրաբյանը հայտնեց, որ դիմել է ոստիկանություն և ստացել է պատասխան, որ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունումից հետո աննշան թվով են մեծացել կանանց կողմից դիմումները։ Ըստ այդմ՝ պատգամավորը պնդում է, որ պետք է փոխել վերաբերմունքը ու փոխել մարդկանց մենթալիտետը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
WRed
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
WRed
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
WRed