Հասարակություն
Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումները ճանապարհին են
WRed
Մայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցեց Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ Այս մասին տեղեկացնոըւմ են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։
Մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացվեց ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։


Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
WRed
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
WRed