Քաղաքականություն

Ուրիխանյանին ուղարկված դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա

WRed
Ուրիխանյանին ուղարկված դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» դրոշմանիշային վճարների թեմային անդրադառնալիս շարունակում է հայտարարություններ հնչեցնել հիմնադրամի միջոցներից արված ինչ-որ գաղնի ծախսերի մասին՝ ասելով, թե դրա մասին նշված է ի պատասխան իր գրության՝ ՀՀ Գլխավոր դատախազության տրամադրած պատասխան գրության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարկ եմ համարում պարզաբանել, որ Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա։ Առավելևս, որ գրությունը վերաբերել է ոչ թե ծախսերին, այլ հիմնադրամին կատարված մուտքերին:

«Գաղտնի» եզրույթը պատասխանում օգտագործվել է ոչ թե ծախսերի, այլ որոշակի կատեգորիայի գործատուների աշխատողների վերաբերյալ անհատական և քանակական այն տվյալների կապակցությամբ, որոնք, օրենքի ուժով հրապարակման ենթակա չեն և չեն արտացոլվում հաշվետվություններում:

Ընդ որում, նշված անձնաց վերաբերյալ քանակական տվյալները, որպես կանոն, էական փոփոխությունների չեն ենթարկվում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից