Քաղաքականություն

Այսօր Գերմանիայում կորոնավիրուսի սահմանափակումների դեմ բողոքի նոր ցույցեր են տեղի ունեցել

WRed
Այսօր Գերմանիայում կորոնավիրուսի սահմանափակումների դեմ բողոքի նոր ցույցեր են տեղի ունեցել

Գերմանիայում, այսօր, կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակման միջոցառումների դեմ բողոքի նոր ցույցեր են անցկացվում: Ցույցեր են հայտարարվել Բեռլինում, Մյունխենում (Բավարիա), Դորտմունդում (Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա), Շտուտգարտում (Բադեն-Վյուրտեմբերգ) եւ ԳԴՀ մի շարք այլ քաղաքներում: Ինչպես նշում է Süddeutsche Zeitung թերթը, առանձնահատկությունն այն է, որ բողոքներն ավելի լայն թափ են ստանում իշխանությունների կողմից արգելքներն աստիճանաբար հանելու եւ մեղմացման երկրորդ փուլի իրականացման պայմաններում։

Բեռլինի ոստիկանությունը թույլատրել է անցկացնել մոտ 20 ցույց: Ելնելով համաճարակաբանական պահանջներից, դրանցից յուրաքանչյուրի համար հատուկ տեղ է հատկացվել, եւ մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 50-ը: Հայտարարված վայրերից են՝ Ռոզա Լյուքսեմբուրգի հրապարակը՝ Միտեում, Հանրապետության հրապարակը՝ Ռեյխստագի շենքի դիմաց, որտեղ գտնվում է Բունդեսթագի լիագումար նիստերի դահլիճը, ինչպես նաեւ Ալեքսանդրպլացը, հայտնում է DW-ն: Ինչպես ցույց են տվել մեկ շաբաթ առաջ անցկացված հանրահավաքները, իշխանությունների ցուցումները հաճախ անտեսվում են, սոցիալական հեռավորությունը չի պապանվում, եւ շատերն առանց դիմակների են: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից