Հասարակություն
Ադրբեջանի խանութներից մեկում հայկական ծխախոտ է վաճառվել. armtimes
WRed
Ադրբեջանի խանութներից մեկում հայկական արտադրության ծխախոտներ են վաճառվում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բանն այն է, որ կայքերից մեկին այդ մասին ահազանգել է մի քաղաքացի՝ խմբագրությանն ուղարկելով լուսանկարներ ծխախոտից ու խանութից: Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը:
Խանութը տեղակայված է Սաբիրաբադ բնակավայրի ճանապարհին: Քաղաքացին մտել է խանութ եւ ծխախոտ խնդրել, դուրս գալիս է միայն տեսել, որ ծխախոտի տուփի վրա գրված է՝ «Մասիս» եւ նշված, որ այն արտադրված է Հայաստանում:
Հայկական ծխախոտի՝ ադրբեջանական շուկայում հայտնվելը ադրբեջանական մամուլում և սոցցանցերում հիստերիա է առաջացրել։ Համապատասխան մարմինները խոստացել են պարզել, թե ինչպես է այն հատնվել ադրբեջանական խանութի ցուցափեղկերում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
WRed
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
WRed