Քաղաքականություն
«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը
WRed
«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։ Այս մասին նշված է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանի երկրորդ նախագահը, ի թիվս հեղինակավոր այլ գործիչների, «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է` 2009 թվականից։
«Համաշխարհային տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող «Սիստեմայի» այս քայլը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակության, կառավարման արդի մոտեցումների և նրա նկատմամբ մեծ վստահության մասին»,- նշել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի տնտեսության խոշորագույն մասնավոր ներդրողներից է՝ տարբեր ոլորտներում իր ունեցած եզակի ակտիվներով»,- նշված է էջում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը. հրադադար չի լինի
1.0
Նոր օրենք. Գերմանիայում փոխվել են արտերկիր մեկնելու կանոնները
5.0
Իրանի դեմ ցամաքային գործողություններ կսկսվեն. իսրայելական ԶԼՄ-ներ
Մի շարք օտարերկրյա ալիքներ հեռացվել են YouTube-ից
5.0