Հասարակություն

Երկիրն այս տարի չի կարողանա նույն քանակի զբոսաշրջիկ ընդունել, որքան նախորդ տարիներին. Գախարիա

WRed
Երկիրն այս տարի չի կարողանա նույն քանակի զբոսաշրջիկ ընդունել, որքան նախորդ տարիներին. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ պետությունը զբոսաշրջության զարգացման գործում շեշտը պետք է դնի մարզերի, այլ ոչ թե մայրաքաղաք Թբիլիսիի վրա: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Մենք պետք է մի բան հիշենք. մենք դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ ենք ապրելու այս վիրուսի հետ, հնարավոր է՝ մի քանի ամիս կամ տարի: Մենք պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարին և պետք է հասկանանք, որ հարկավոր է ամրապնդել մեր առավելությունը որպես զբոսաշրջային երկիր»,-ասել է Գախարիան մայիսի 19-ին Կախեթի մարզ կատարած այցելության ժամանակ:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկիրն այս տարի չի կարողանա նույն քանակի զբոսաշրջիկ ընդունել, որքան նախորդ տարիներին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250