Քաղաքականություն
Հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա. 168.am
WRed
168.am-ի տեղեկություններով` երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, մեր տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
Տիգրան Աթանեսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն 168.am-ին հասած լուրերով` ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրին հասած տեղեկությունների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը. հրադադար չի լինի
1.0
Նոր օրենք. Գերմանիայում փոխվել են արտերկիր մեկնելու կանոնները
5.0
Իրանի դեմ ցամաքային գործողություններ կսկսվեն. իսրայելական ԶԼՄ-ներ
Մի շարք օտարերկրյա ալիքներ հեռացվել են YouTube-ից
5.0