Պատահարներ

Երևանում պայուսակից գողություն անելու համար 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

WRed 1 րոպե 193 դիտում

Մայիսի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գրպանահատության վերաբերյալ ահազանգ էր ստացվել։ Ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ ժամը 14.20-ին Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում նկատել է, որ պայուսակի գրպանից գողացել են բջջային հեռախոսը: Անմիջապես քաղաքացուն են մոտեցել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ։

Շուտով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 31-ամյա տղամարդը։ Նա Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և բացատրություն տվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250