Հասարակություն

Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, հնարավոր են ուժեղ քամիներ. խուսափեք բացօթյա տարածքներում գտնվելուց. ԱԻՆ

WRed
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, հնարավոր են ուժեղ քամիներ. խուսափեք բացօթյա տարածքներում գտնվելուց. ԱԻՆ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 11-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին կնվազի 2-4, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից