Հասարակություն

Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենի գործով նոր զարգացումներ կան

Edita
Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենի գործով նոր զարգացումներ կան

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը չի ազատվել պաշտոնից։ Երևանի քաղաքապետարանից AuroraNews-ի հետ զրույցում հերքեցին լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը։


«Հաստատությունը գործում է բնականոն հունով։ Այս պահին տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը։ Տնօրենը չվճարվող արձակուրդում է։ Ուսումնասիրությունը շարունակվում է։ Ամփոփելուց հետո այդ մասով պարզաբանում կլինի», - նշեցին քաղաքապետարանից


Օրերս տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ 94 մսուր-մանկապարտեզում ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով տնօրենի վարքագծի վերաբերյալ։ Ծնողների խոսքով՝ տնօրենի պատճառով դայակները ազատման դիմումներ են ներկայացնում և հեռանում աշխատանքից, իսկ նրանց փոխարեն աշխատանքի են անցնում Փառանձեմ Միրիբյանի ծանոթները։ Հետագայում մանկապարտեզի դայակներն ու մասնագետներն էլ էին հանդես եկել հայտարարություններով՝ խոսելով իրենց աշխատանքային իրավունքների խախտումների և տնօրենի կողմից իրենց հասցեին հնչեցված անվայելուչ խոսքերի մասին։


Ծնողները նաև այցելել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հանդիպել թաղապետի հետ և ներկայացրել ստեղծված իրավիճակը։ Թաղապետարանը խոստացել էր հարցին տալ հրատապ լուծում։


Երևանի քաղաքապետարանը ևս հայտնել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում իրականացվում է ուսումնասիրություն՝ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի գործողություններին պատշաճ արձագանքելու նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250