Դավիթ Մինասյանը գտնվում է վերակենդանացման բաժնում. փաստաբան
18-ամյա Դավիթ Մինասյանն այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում, հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք` փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչահեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ:
«Երեկ կեսօրին պաշտպան Էլբակյանը այցելել էր Դավիթին, նկատել էր, որ լավ չի զգում իրեն, գլխացավեր ու շնչահեղձություն ունի: Երեկոյան ուշ ժամի նորից այցելեցինք, էլի գանգատներ ուներ: Առավոտյան մեզ տեղեկացնում են, որ իրեն Աբովյան ՔԿՀ են տեղափոխել, պատճառը՝ մեզ հասած տեղեկություններով, իբր ուսման հետ կապված հարցերն են ուզում կարգավորել, բայց դա այն դեպքում, երբ մենք 2 օր է ահազանգում ենք, որ տեղափոխեն հիվանդանոց, վիճակը լավ չէ:
Աբովյան ՔԿՀ-ում ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխեցին Աբովյան բժշկական կենտրոն, այնտեղից էլ տանում են Նաիրի ԲԿ: Ֆիքսել եմ, որ Դավիթի եղունգները սկսել էր սևանալ, տանում են Նաիրի ԲԿ, քանի-որ ինքը այնտեղ է վիրահատությունները անցել, ինչպես նաև վերջին հետազոտություններն ու ստացիոնալ բուժումը»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխելու են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։