Հասարակություն

Սահմանին իրադրության այսպիսի զարգացումներն ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ․ Աբրահամյան

WRed
Սահմանին իրադրության այսպիսի զարգացումներն ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ․ Աբրահամյան

«Դեռ այդ ժամանակ առիթ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանի նախագահն անոնսում է առաջնագծում ակտիվանալու իրենց մտադրության մասին», այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ և ասյօր սահմանին տեղի ունեցող զարգացումներին։ Այս առիթով Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ:

Պատահական չէր, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում խոսում էր գործընթացի ոչ արդյունավետ լինելուց՝ կասկածի տակ դնում տարբեր ձևաչափով հանդիպումներին Ադրբեջանի մասնակցության հարցը, մեղադրում միջնորդներին:

Դեռ այդ ժամանակ առիթ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանի նախագահն անոնսում է առաջնագծում ակտիվանալու իրենց մտադրության մասին:

Թե զարգացումներն ինչ ուղղություն կստանան՝ քիչ-քիչ սկսվում է ուրվագծվել: Համենայդեպս ընդհանուր թեմայում դրական դինամիկա դեռևս նկատելի չէ»: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից