Հասարակություն

Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար․ Razm․info. am

WRed
Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար․ Razm․info. am

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ։ Խոցման տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ «Զինուժ Մեդիա» պաշտոնական YouTube ալիքում:

Razm․info.am կայքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:

Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն:

Արբանյակային լուսանկարում ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն է՝ Սանղաչալի ավիաբազայի թռիչքուղու վրա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից