Հասարակություն

Փաստացի, խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, բարեբախտաբար, զոհեր չունենք խաղաղ բնակչության շրջանում. Արծրուն Հովհաննիսյան

WRed
Փաստացի, խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, բարեբախտաբար, զոհեր չունենք խաղաղ բնակչության շրջանում. Արծրուն Հովհաննիսյան

Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես` Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները: Հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը. այս մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Փաստացի, խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, բարեբախտաբար, զոհեր չունենք խաղաղ բնակչության շրջանում»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀ զինված ուժերը բոլոր հնարավոր ձևերով լռեցրել է հակառակորդին:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ խաղաղ բնակչության շրջանում վնասները եղել են միայն նյութական: Նա նաև տեղեկացրեց, որ խաղաղ բնակչության շրջանում հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից