Պատահարներ

6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից. Գյումրի

WRed 152 դիտում
6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից. Գյումրի

Այսօր՝ հուլիսի 15-ին, Գյումրիի Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6 տարեկան երեխա գանգուղեղային ծանր վնասվածքներով: Այս մասին հայտնում է SHANTNTES.am-ի թղթակիցը:

 

Հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի բնակելի շենքի , 4-րդ հարկից: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

 

«Երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց գիտակցության, այս պահին կատարվելու է համակարգչային տոմոգրաֆիայի, որից հետո բժշկական մյուս միջամտությունները պարզ կլինեն»,- ասել է հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250