Սրիկաների վերջին հանգրվանը ոչ թե հայրենասիրությունն է, այլ քրեակատարողական հիմնարկը. Թորոսյան
Սրիկաների վերջին հանգրվանը ոչ թե հայրենասիրությունն է, այլ քրեակատարողական հիմնարկը: Մենք էլ ենք ընդդիմադիր եղել, մենք էլ ենք անհամաձայնություններ ունեցել, բայց մեր մտքով նման բան չի անցել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք` երեկ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։
ՆԳՆ–ից հայտնել են որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։