Հասարակություն

Հայկական մրգերի վաճառքի հետ կապված խնդիրը Մոսկվայում կարգավորվել է. ՀՀ դեսպան

WRed
Հայկական մրգերի վաճառքի հետ կապված խնդիրը Մոսկվայում կարգավորվել է. ՀՀ դեսպան

 

Հայկական մրգերի վաճառքի հետ կապված խնդիրը Մոսկվայում կարգավորվել է, Food city-ն խոստացել է ընդունել տարածք մտնող բեռնատարները:

 

Այս մասին ТАСС  գործակալությանն այսօր հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը.

«Մենք հետեւում ենք «Ֆուդ սիթի»-ի հետ կապված իրավիճակին: Եթե բեռների տերերն ու բեռնատարների վարորդները որոշեն այնտեղ գնալ, մեզ խոստանում են, որ ամեն ինչ նորմալ է լինելու: 2 մեքենաներ արդեն կարողացել են մուտք գործել գիշերը»:

 

Տողանյանը հավելել է, որ ընդհանուր առմամբ անցնում են նորմալ աշխատանքի, հայկական մրգերի վաճառքի հետ կապված խնդիրներ այժմ չկան:

«Տեսնենք, թե Food city շուկա ժամանող բեռնատարների տերերը ինչ կորոշեն՝ թողնել բեռնատարներն այնտեղ, թե այնուամենայնիվ, ուղեւորվել այլ առեւտրի կենտրոն» :

 

Հիշեցնենք, ավելի վաղ Տողանյանն ասել էր, որ հայկական ծիրանով բռնված մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել առեւտրի կենտրոնի տարածք, ինչի հետեւանքով մթերքը փչանում է:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից