Հասարակություն

Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անտանգություն չի ապահովի. Աբրահամյան

WRed
Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անտանգություն չի ապահովի. Աբրահամյան

Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անտանգություն չի ապահովի, սա հասկանալի է, սակայն հնարավորություն է որոշակիորեն չեզոքացնելու առկա ռիսկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: 

«Այս մեխանիզմների ներդրումը դեռևս չի հաջողվում քննարկումների առաջնային օրակարգ բերել, սակայն այս փուլում, բանակցությունների վերսկսման կարևոր երաշխիք կարող է դառնալ: Այս տեսանկյունից միջնորդ երկրները ևս մեծ անելիքներ ունեն:

Հիշեցնեմ, որ այս համակարգի ներդրման թեման ակտիվ քննարկումների փուլ մտավ 2014-16 ժամանակահտվածում, երբ Հայաստանի ու Արցախի սահմանին ակտիվ դիվերսիոն, հրետանային մարտեր էին ընթանում:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո այն դարձավ բանակցությունների առաջնային օրակարգ՝ ամրագրվեց, վերահաստատվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներով:

2018-ին այն մի շարք գործոններով պայմանավորված երկրորդ պլան մղվեց, սակայն ներկայումս Հայաաստանի ներկայիս իշխանությունները կրկին փորձում են օրակարգ վերադարձնել: Թե դա որքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա» :

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից