Հասարակություն

Հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանային գոտում. վարչապետ

WRed
Հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանային գոտում. վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից անդրադարձավ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սկսված լարվածությանն ու հակառակորդի ագրեսիվ հարձակումներին ի պատասխան՝ հայկական կողմի համարժեք  պատասխանին, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը նյութական լուրջ վնասներ է կրել:

 

«Ադրբեջանական կողմը կրել է լուրջ վնասներ, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական մտքի, ուժի և ռազմարդյունաբերական համակարգի ակնհայտ հաղթանակն է: Շատ ավելի ուժեղ էր հասցված բարոյահոգեբանական հարվածը: 

Եվ սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ էր ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքներին՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար: Հարկ եմ համարում կատարել մի քանի կարևոր արձանագրումներ․

 

Նախ՝ Ադբեջանը հարձակվեց ինքնիշխան Հայաստանի սահմանների վրա։ Այն դիրքերը, որոնք դարձել են վերջին օրերի հարձակման կիզակետ, գտնվում են ինքիշխան Հայաստանքի տարածքում, և Ադրբեջանի մեղադրանքներն՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են: Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ գործընթացում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ: Հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանային գոտում»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250