Հասարակություն

Մոսկվայում հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը կգործի օգոստոսի 1-ից

WRed
Մոսկվայում  հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը կգործի օգոստոսի 1-ից

Օգոստոսի 1-ից Մոսկվայում կգործի Garage screen ամառային կինոթատրոնը, որը նախագծել է երևանյան SNKH ճարտարապետական ստուդիան։ Այս մասին  հայտնում է  strelkamag.com-ը:

Ծրագրում ներառված են ֆիլմցուցադրության 3 կանոնավոր  ֆորմատներ, սակայն այս տարվա նորույթը կլինի 35 միլիմետրանոց տեսարիզից ցուցադրվելիք  ֆիլմը: 

 

Garage Screen ամառային կինոթատրոնի աշխատանքը  կսկսվի օգոստոսի 1-ին` Մոսկվայի կինոթատրոնների բացման առաջին օրը և կտևի մինչև հոկտեմբեր:

 

[34cb202f504adc88c959ff4d93832b69.jpg]

Հիշեցնենք, որ «SNKH» ճարտարապետական ստուդիան հաղթել էր Մոսկվայի ամենահայտնի՝ Garage ժամանակակից արվեստի թանգարանի կողմից հայտարարված մրցույթում, որի արդյունքում էլ  թանգարանի դիմացի հրապարակում կառուցվել է «SNKH»-ի նախագծած ամառային կինոդահլիճը: 



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250