Հասարակություն

Կոչ ենք անում, որ աղբը չլցնեն ջրատար առուները. Արարատի մարզպետ

WRed
Կոչ ենք անում, որ աղբը չլցնեն ջրատար առուները. Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Օրեր առաջ Ազատաշեն և Խաչփար համայնքների սահմանով անցնող ջրանցքի աղտոտվածության խնդրի հետ կապված մի քաղաքացի էր ահազանգում և պատկան մարմինների ուշադրությունն էր հրավիրում այս տհաճ տեսարանի վրա։ Մարզպետարանը շատ արագ արձագանքել է և Երևան ՋՕԸ-ի Մասիսի տեղամասի օգնությամբ և միջոցներով հուլիսի 6-ին ջրանցքը մաքրվել է կուտակված աղբից։

Ստորև տեղադրված նկարներում երևում է, թե ինչպես և ինչ արագությամբ է ջրանցքը` մաքրմանը հաջորդող 10 օրերի ընթացքում, ամբողջությամբ լցվում շրջակա համայնքներում բնակվող մեր քաղաքացիների կողմից գեներացված կենցաղային աղբով։

 

[114ea15299fb937c5da840f2ebe104c7.jpg]

Մենք պարբերաբար մաքրում ենք ջրանցքը` Երևան ՋՕԸ-ի Մասիսի տեղամասի օգնությամբ և միջոցներով, բայց մեր քաղաքացիներին այս պատկերը ցույց տալով` կոչ ենք անում, որ աղբը չլցնեն ջրատար առուները, քանի որ իրենց համայնքներում շաբաթը մեկ անգամ պատշաճ կերպով աղբահանություն է կատարվում։

Եվ թող հետագայում էլ նման տեսարանի ականատես լինելուց և մեղքը պատկան մարմինների վրա բարդելուց առաջ հիշեն, թե ինչի կամ ում անբարեխիղճ պահվածքի արդյունքում է այս աղբակույտը գոյանում։

 

[5e583876dd4550149605d2ffd99a9d40.jpg]

Իսկ ինչ վերաբերում է քանդված կամրջին, ապա ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջիկայում կպատվիրվի նախագծանախահաշվարկային փաստաթուղթ, որի պատրաստ լինելուց և ֆինանսավորման առկայության դեպքում կմեկնարկի կամրջի շինարարությունը»։

 

[23f2111d2fbc0b53ff3b38e2757b9b80.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250