Հասարակություն

Մենք կարդում ու լսում ենք, սական պարտավոր չենք լայվերով լսել Արայիկ Հարությունյանին. դիմորդի ծնող

WRed
Մենք կարդում ու լսում ենք, սական պարտավոր չենք լայվերով լսել Արայիկ Հարությունյանին. դիմորդի ծնող

Մենք կարդում ու լսում ենք, սական պարտավոր չենք լայվերով լսել Արայիկ Հարությունյանին, պետք է լիներ պաշտոնական տեղեկատվություն, հատկապես արտակարգ իրավիճակի պայմաններում: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպմանն ասաց դիմորդներից մեկի ծնող Հասմիկ Աղաջանյանը:

Ըստ Աղաջանյանի` Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ տված հարցազրույցի ժամանակ նշել է՝ դիմորդները հայտը լրացնելիս ուշադիր չեն կարդացել ու ընթացակարգը չեն լսել: 

«Երեխան իր զբաղվածության հետ մեկտեղ պարտավոր չէ մեկ ժամ լայվ լսել, որտեղ ինչ որ բան կբացատրվեր։ Ես այդպես եմ կարծում, իմ կարծիքը կիսում են նաև բոլոր դիմորդների ծնողները»,- ասաց Հասմիկ Աղաջանյանը։

Դիմորդի ծնողը նշեց, որ իր երեխան, հստակ իմանալով, որ ուզում է դիմել Երևանի պետական բժշկական համալսարան, դիմել է ընդամենը երկու ֆակուլտետ՝ բուժական գործ և ատամնաբուժական ֆակուլտետի անվճար և վճարովի տեղերի համար. «Մեկ հայտը, որը լրացրել էինք, ատամնաբուժական ֆակուլտետի համար էր, տեսանք, որ 20-ից ավելի մարդ ստացել էր 12,5 միավոր, իսկ իմ աղջիկա միավորը 14,75 միավոր է։ Իմ աղջիկն ու մյուսները, որոնց ստացած միավորների շեմը բարձր է 12,25 միավորից, պետք է դառնան այդ ֆակուլտետի ուսանողներ՝ համապատասխան այն ընթացակարգի, որը եղել է մշակված մինչև մայիսի 21-ը»:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից