Հասարակություն

Սահմանն ու սահմանամերձ գոտին մեր առաջնային ուշադրության կենտրոնում են. Էդուարդ Աղաջանյան

WRed
Սահմանն ու սահմանամերձ գոտին մեր առաջնային ուշադրության կենտրոնում են. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Սահմանապահ շենքերի զարգացումը՝ Հայաստանի անվտանգության երաշխիք» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում: 

«Այսօր գործընկերներիս հետ քննարկել ենք Տավուշի մարզի սահմանային բնակավայրերի վերաբերյալ խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Շարունակելով կառավարության հանձնառած պարտավորությունները՝ փորձել ենք առաջ քաշել նոր ուղղություններ և ծրագրեր, մասնավորապես՝

1. գյուղատնտնեսության,

2. սոցիալական,

3. ենթակառուցվածքների,

4. կրթական ոլորտներում:

Այս թեմայով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և շուտով կունենանք շոշափելի արդյունքներ: Հավաստիացնում եմ, որ սահմանն ու սահմանամերձ գոտին գտնվում են մեր առաջնային ուշադրության կենտրոնում»:

 

[3bc757a039ccd46d8c7fd9882978c256.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից