Հասարակություն

Երևանի խանութներից մեկում 750 հազար դրամով կապիկ են վաճառում. ահազանգ. հժ

WRed
Երևանի խանութներից մեկում 750 հազար դրամով կապիկ են վաճառում. ահազանգ. հժ

Երաժիշտ, AlternatiV խմբի կիթառահար Կարապետ Բուռնազյանը երեկ ահազանգել էր, որ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Ծիպոյի թաթիկներ» կոչվող խանութում չափազանց նեղ վանդակում վաճառքի է դրված մի կապիկ: Իսկ կենդանուն նման պայմաններում պահելն, ըստ նրա, հավասար է տանջամահ անելուն:

«Հայկական ժամանակի»  հետ զրույցում Կարապետը հայտնել է, որ մի քանի անգամ տեսել է, թե կապիկն ինչ անհարմար վիճակում է եւ որոշել որեւէ ելք գտնել նրան ազատագրելու համար: Ընկերոջ միջոցով խանութի տիրոջից պարզել են, որ կենդանուն կարելի է ձեռք բերել 750 հազար դրամով: «Մտածում էինք՝ առնել, հետո ինչ-որ արգելոց տանել կամ այլ տարբերակ գտնել, բայց որ ասեցին գինը, հասկացանք, որ այս պահին կապիկն առնելն այդքան էլ իրատեսական չէ: Բացի դա մի բան էլ կա, ընկերոջս այդ գինն էին ասել, մեկ այլ տղայի ասել էին, թե կենդանին չի վաճառվում»,- ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ կենդանիների հետ կապված պիտի համապատասխան գերատեսչությունը զբաղվի եւ հստակ կանոններ ու չափորոշիչներ սահմանի, թե որ կենդանուն ինչ պայմաններում է կարելի պահել, կամ արդո՞ք կարելի է առահասարակ տվյալ կենդանուն անազատությամն մեջ պահել: «Նորմալ երեւույթ չէ կապիկին այդ փոքր վանդակում կամ բնակարանում պահելը, վաճառելու մասին էլ չեմ խոսում»,- ասաց Կարապետ Բուռնազյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից