Հասարակություն

Թուրքիան չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին

WRed
Թուրքիան չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին

Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին: Ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև  Հայրապետյան։

«Բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասել է Տաթև Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում։ Նախատեսվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 10-ը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից