Հասարակություն
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը
WRed
Բեյրութի նավահանգստում երեքշաբթի տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռոստաալիքին: Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Նաջարյանը լուրջ վիրավորում է ստացել և գտնվում է ծանր վիճակում՝ առանց գիտակցության:
Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաքի ծովային նավահանգստում՝ ռազմածովային ուժերի բազայի հարևանությամբ: Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 10 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին:
Երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Բեյրութի հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Փաստաբանը՝ 18- ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
5.0
Գարեգին Բ-ի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առիթով
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնամարտ են կազմակերպել. Ալեն Սիմոնյանը հորդորել է արագ արձագանքել
5.0