Հասարակություն

Լարված իրավիճակ. Ամուլսարի ակտիվիստներն ավտոերթ են կազմակերպում

WRed

Պահնորդական նոր կազմակերպության անդամները գիշերը հանել են Ամուլսարի պահապանների տնակը՝ տեղադրելով իրենցը։

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով տեղեկացնում է ծավալվող իրադարձությունների մասին։

«Այս 2․5 տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է այսօր լինի։ Եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա գործառույթ վերցնել ու ոստիկանության փոխարեն մի գիշերվա մեջ ճանապարհները բացել, որն ըստ պայմանագրի՝ պետք է ընդամենը գույք պահպաներ, ուրեմն ժողովուրդն ավելի մեծ իրավունքներ ունի»,- տեսանյութում ասել է Բունիաթյանը։

«Ժամը 3:30-ից հավաքվում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում և շարժվում ենք ԱՄՈՒԼՍԱՐԻ մեր պոստերը։

Մենք գնալու ենք մեր կանանց ու երեխաների հետ։

Ցանկացած սադրանք կամ բռնություն արժանանալու է կոշտ պատասխանի»,-հայտնել է Շիրակ Բունիաթյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250